Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Ապրիլ 14,2014 20:00

«Ես չգիտեմ, թե ԱԺ –ին ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դավիթ Քոչարյանը: Կոնկրետ խմբակցությանը, նա ներկայացրել է դիմում, որը ես, որպես խմբակցության քարտուղար, փոխանցեմ ԱԺ նախագահին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դավիթ Քոչարյանի` Նաիրա Զոհրաբյանին փոխանցած դիմումում գրված է. «Մեծարգո նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ` ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները` իմ դիմումի համաձայն»: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ Դավիթ Քոչարյանն այս օրերին Հայաստանում չէ, երբ կվերադառնա` կզրուցեն եւ կհասկանան, թե ի՞նչն է պատճառը, որ Դավիթ Քոչարյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Դավիթ Քոչարյանի դիմումը թվագրված է ապրիլի 11-ով:

Dimum

Տիկին Զոհրաբյանը հորդորեց դիմումի մի օրինակն էլ փոխանցել Մենուա Հարությունյանին` «իր հոգեկան հանգստության համար»:

Մամուլում այսօր տեղեկատվություն հրապարակվեց, որը հաստատեց նաեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, որ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու  դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Aravot.am-ի դիտարկմանը` հնարավոր է, որ դա կապ ունի մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության հետ, որի  ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետև կրակել գետնին: Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավորը հերքել է իր մասնակցությունը միջադեպին . «Իմ մոտ ոչ մեկ ոչ զենք ա տեսել, ոչ որևէ մեկին հարված ա եղել, ոչ կրակոց. բոլորն ինձ թիմակից ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ են: Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել և ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են, թեթև բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա»,- Aravot.am-ին ասել էր նա:

«Որեւէ ենթադրություն ես կդժվարանամ անել, մինչեւ մենք պարոն Դավիթ Քոչարյանի հետ չխոսենք»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Մեր տեղեկություններով, սակայն, չի բացառվում, որ անկախ պատգամավոր մնալով` Դավիթ Քոչարյանն առաջիկայում համալրի ՀՀԿ-ի շարքերը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930