Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան. «Սերժիկը, Սաշիկը, Մուկը… ովքե՞ր են այդ ողորմելիները, տվեք վզներին, շպրտեք Հայաստանից». (Տեսանյութ)

Ապրիլ 14,2014 19:45

Քիչ առաջ ՀԱԿ-ը հրապարակեց  Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մասին իր մոտեցումը: Այնտեղ կոնկրետ Հովիկ Աբրահամյանի դեմ ոչինչ չկա, միայն կասկածի տակ է առնվում ՀՀԿ-ի՝ վարչապետ նշանակելու իրավունքը:

Իրականում ՀԱԿ-ի կարծիքը Հովիկ Աբրահամյանի մասին ծանոթ է բազմաթիվ հանդիպումներից, ելույթներից ու հանրահավաքներից:

ՀԱԿ-ի տարբեր անդամներ թե՛ 2008-ի նախագահական, թե՛ 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարավներին մշտապես Հովիկ Աբրահամյանին պահել են իրենց քննադատությունների կիզակետում: Կոնգրեսականները Հովիկ Աբրահամյանի անունը տալիս նրա մասին խոսել են մականունով, հեգնանքով՝ որպես «ավազակապետության մաս»:

Վերհիշենք, թե իր ելույթների ու հանդիպումների ժամանակ ինչ է ասել Հովիկ Աբրահամյանի մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նրա կարծիքը նորանշանակ վարչապետի մասին ամբողջացնելու համար:

2012-ի ապրիլի 19-ին Կոնգրեսը Արմավիրի մարզում էր: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը բնակիչներին հայտարարեց. «Դուք ասեք՝ ով է մեր իշխանությունը՝ Նեմեցը, Լֆիկը, Սերժիկը, Սաշիկը, Մուկը, Շմայսը: Հիմա դուք ասեք դուք արժանի՞ եք այս իշխանություններին, համաձա՞յն եք ապրել այս մականունավորների իշխանության հետ: Ոչ ուրեմը դրա ձեւը կա՝ ընտրությունն է…Եթե որեւէ մեկը ձայն տվեց ՀՀԿ-ին եւ Օրինաց երկրին, ուրեմը դառնում է նրանց հանցակիցը: Սրանք ո՞վ են՝ անգրագետ, տգետ մարդիկ: 131 պատգամավորների կեսը դպրոցը չի ավարտել, վստահեցնում եմ ձեզ: Մյուս կեսը դպրոցում մի քանի տարի նույն դասարանում է մնացել, հետո նրանք բարձրագույն կրթության դիպլոմներ են առել, գիտությունների թեկնածուների, դոկտորների կոչումներ են գնել: 131 պատգամավորից 76-ը բիզնեսմեն է՝ գործարար: Գործարարը խորհրդարանում ի՞նչ է անելու: Դա հանցագործություն է: Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը, մենք արժանի ե՞նք այս իշխանությանը: Միայն խորհրդարանում կա 80 միլիոնատեր՝ դոլարով եւ մի քանի միլիարդատեր: Որտեղի՞ց նրանց այդ փողը՝ ձեր գրպաններից: Հիմա ինչ, էլի պիտի ընտրակաշառքը վերցնենք ու գնանք այդ գողերին, ավազակներին, սրիկաներին, մարդասպաններին ձայն տանք: Կարելի է, չէ՞ մի օր վերջ տալ դրան: Միլիարդներ ունեք, կերեք-կշտացեք: Ովքե՞ր են նրանք՝ այդ ողորմելիները, տգետները, սրիկաները, ավազակները, գողերը, մարդասպանները, տվեք վզներին շպրտեք Հայաստանից»:

Մի քանի օր անց՝ արդեն Վարդենիսում քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ բնակիչներին կոչ արեց ազատվել այդ «գողերից», «սրիկաներից». «Պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, կարողանում էիք ձկով բանով մի կերպ ձեր ընտանիքները պահել»: Երբ վարդենիսցիներից մեկը նկատեց՝ «մկա ձուկ էլ չկա»: Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «ճիշտ եք ասում՝ մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»:

2008-ի փետրվարի 6-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կատարված միջադեպից հետո ընդդիմադիրների բառապաշար մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած «Մխչյանի մուկ» արտահայտությունը: Հիշեցնենք, որ այդ օրը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվեց իրենց բնութագրմամբ՝ «մահափորձ»: Հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ գցել էին մի հսկայական սառցե կտոր, քարեր, որից տուժել էր Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության պետի տեղակալը՝ Սարգիս Հովհաննիսյանը: Կատարվածից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրախոսով հայտարարեց. «Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն է»: Հետագայում պարզվեց, որ անկարգություններ սադրողը Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդին է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ says:

    Եթե հիշեիք նաև, որ 1995 ին Տեր-Պետրոսյանական կրիմինալը ջարդելով ու ծեծելով «ընտրել» տվեց
    Արտաշատում Հովիկ Աբրահամյանին, ավելի լիարժեք կլիներ նյութը:

  2. Նվարդ says:

    ԱՌԱՋԻՆ նախագահի բոլոր որակումները բնութագրական են և անվերապահորեն ընդունելի ♡♡♡
    \ Տավուշեցի \

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930