Հայաստանում Ռուսաստանից անկախ, եվրոպամետ քաղաքական ուժի ստեղծման հեռանկարն օբյեկտիվ է: Այդ հնարավորությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը տեսնում է: Ես կարծում եմ , որ շատ մոտ ապագայում Հայաստանում կձեւավորվի այդ ուժը»,-«Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետի խոսքով, ներկայումս Հայաստանում եւ գործող իշխանությունը, եւ ընդդիմությունը ձգտում են դեպի Մաքսային Միություն: «Բոլորն էլ մաքսային են եւ ներկայացնում են մաքսավորներին: Այս իմաստով, կարծես թե ներքին վտանգներ չկան, քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել որեւէ եվրոպամետ քաղաքական ուժ»,-նշում է Աղասի Ենոքյանը:
Ի տարբերություն Աղասի Ենոքյանի, քաղաքական դիրքավորման առումով «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը առանձնացնում է «Ժառանգությանը»:
Ըստ նրա , կուսակցությունը, ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, քաղաքական հստակ դիրքորոշումներ է հայտնել ոչ միայն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման, այլեւ Հայաստանի ՝ Մաքսային Միությանն անդամակցելու հարցում՝ դեռ 2012 -ին համագումարի մակարդակով որոշում ընդունելով եւ անթույլատրելի համարելով ԽՍՀՄ-ը հիշեցնող կառույցի վերականգնում:
Կարդացեք նաև
«Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին չանվանենք պրոռուսական: Մի բան հստակ է, ԲՀԿ-ն երբեք Մաքսային Միությանն անդամակցության վերաբերյալ կարծիք չի հայտնել, ՀԱԿ-ը նույնպես անդամակցությունից առաջ ոչինչ չի ասել, ընդամենը անդամակցությունից հետո անդառնալի է համարել: Այսինքն, այս քաղաքական ուժերը առնվազն ոչինչ չեն արել կանխելու եւ այլընտրանք ներկայացնելու համար»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում