Լրահոս
Օրվա լրահոսը

56 միլիոն դրամի գողության գործով ապացույցները դեռ հետազոտվում են

Ապրիլ 14,2014 19:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երրորդ նիստն է, որի ժամանակ հետազոտվում են Աշոտ Առուշանյանի եւ Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործում առկա ապացույցները:Այսօր հրապարակվեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված Աշոտ Առուշանյանի եւ խափանման միջոցը փոխելու 4-րդ օրն ինքնասպան եղած , կասկածյալ Արտաշես Գալուստյանի հետ առերեսման արձանագրությունը: Այդ առերեսման ժամանակ տեւական ժամանակով ամբաստանյալի նախկին պաշտպանը՝ Թադեւոս Ալեքսանյանը բացակայել է քննիչի առանձնասենյակից:

Մյուս ամբաստանյալի՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ առերեսում չի եղել, ինչի մասին բարձրաձայնել է նրա պաշտպանը, հանրային պաշտպանի գրասենյակից Ռաֆիկ Սաֆարյանը:

IMG_3650

Անավարտ մնաց Առուշանյանի նախկին պաշտպան Թադեւոս Ալեքսանյանի եւ նրա  հոր միջեւ հեռախոսային զրույցի՝ վերծանման հրապարակումը.պատճառը աշխատանքային ժամի ավարտն էր: Չնայած դատախազ Ուզոյանը դեմ էր հրապարակմանը, ասելով, թե այն ձեռք է բերվել օրենքի, սահմանադրության, միջազգային նորմերի էական խախտմամբ, սակայն նախագահողը որոշեց հրապարակել,հիմնավորելով, որ հետազոտելուց հետո պարզ կդառնա, թե այն հետագայում ապացույց կգնահատվի դատարանի կողմից:

Ի դեպ, վերածանումները միջնորդել էր հրապարակել, հետազոտել պաշտպանական կողմը, Ա.Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Այսօր ապացույցների հետազոտման ժամանակ երկու բացահայտում եղավ.այն, որ քննիչի առանձնասենյակում Արտաշես Գալուստյանի ցուցմունք տալու ժամանակ նրան զանգել է ինը անգամ կասկածյալ Ա. Գալուստյանի հայրը: Ի դեպ, որդու ինքնասպանությունից հետո նա էլ է ինքնասպան եղել:

Մեղադրանքի կողմի այն պնդմանը, թե «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Մանուկյանի գումարը հափշտակելու համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբաստանյալներ, բանկի աշխատակից Առուշանյանի, Կարաքեշիշյանի եւ հանգուցյալ Գալուստյանի միջեւ վարկածն հօդս ցնդեց, քանի որ գործով չկար մի ապացույց, որ այս երեքի հեռախոսները այդ ժամանակ գտնվել են միեւնուն  տարածքում, կապի օպերատորը նշել էր, որ Առուշանյանի հեռախոսը սպասարկվել է Նորքում, այլ ոչ թե Օպերայի տարածքում:

IMG_3656

Հրապարակվեց նաեւ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի քրեական գործից մի հատված. Քրեակատարողական հիմնարկի հոգեբանը նրան հետազոտելուց հետո գրել էր.«կարիք կա հետազոտելու»:

Խոսքն այն մասին է, որ հանգուցյալը ենթարկվել է խոշտանգումների, սպառնալիքների, իսկ Հատուկ քննչական ծառայությունում էլ կասեցվել է գործի վարույթը:

Մինչ այդ գտնվելով կարանտինի մեջ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված, ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Արտաշես Գալուստյանը սանհանգույցի լամպը կոտրել էր, դրանով փորձել կտրել պարանոցը:

Տուժող Արմեն Մանուկյանը դատարան չէր ներկայացել, նա ունի իր ներկայացուցիչը՝ Հակոբյան ազգանունով:

Պարոն Հակոբյանն էլ ներկայացրեց բանկից կանխիկ գումարներ հաշվարկային հաշվից վերցնողների տվյալները: Պարզվեց տուժողն 121 անգամ ինքն է ստացել գումարները:Իսկ պաշտպանական կողմը նկատեց, որ մինչ Արշակունյաց փողոցի վրա գտնվող «Սեմ» ռեստորանային համալիրին կից բենզալցակայանի մոտ ավտոմեքենան կայանելը, տուժողը գտնվել է տարբեր վայրերում, իսկ մեքենայի մեջ եղել էր վերոհիշյալ գումարը, որը ստացել էր այդ օրը բանկից:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930