ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու Հովիկ Աբրահամյանի` այդ պաշտոնում նշանակվելը լավ կյանքի հույսեր չի արթնացնում վանաձորցիների շրջանում:
Նրանք պնդում են, որ կառավարության ղեկավարի փոփոխությունը չի թեթեւացնի քաղաքացու հոգսը:
«Հայաստանին համակարգային փոփոխություններ են պետք, մի հանրապետականին մյուս հանրապետականով են փոխարինում, ժողովրդի կյանքում ոչ մի բան էլ չի փոխվելու այն դեպքում, երբ նորը շարունակելու է հնի սկսած գործը: Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հասարակության մեջ արդեն իսկ դժգոհություն կար` թեկուզեւ պարտադիր կուտակայինի ներդրման հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է վանաձորցի Արտակ Գեւորգյանը:
«Ոնց էշի պես աշխատում եմ, էլի էդպես էլ շարունակելու եմ աշխատել, ինչ է փոխվելու, որ կոպեկների համար ենք շարունակելու աշխատել»,-մեզ հետ զրույցում եզրափակում է վանաձորցի տիկին Գայանեն:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ