Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք խուսափեցին խոսել Հովիկ Աբրահամյանի մասին

Ապրիլ 14,2014 18:24

Արդեն երկու օր է հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, նույնիսկ տնտեսագետներ, խուսափում են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու փաստի առիթով որեւէ մեկնաբանություն անել: Չեն ցանկանում խոսել նույնիսկ, մինչ այս ակտիվ մեկնաբանություններով հանդես եկող քաղաքական գործիչները: Հովիկ Աբրահամյան վարչապետից ոչ լավն են ասում, ոչ վատը` պարզապես չեն ցանկանում որեւէ կարծիք հայտնել:

«Չեմ ուզում ոչ մի կարծիք հայտնել»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Կենտրոնական բանկի  նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Երեկվանից մեր հեռախոսազանգերին չի պատասխանում նաեւ ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի լրագրողի հարցին, թե որպես նախկին վարչապետ, ինչպես է գնահատում նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, ասել է` «Չեմ ուզում խոսել, կես տարի հետո, նոր կասեմ»:

Երեկ, Aravot.am-ի հետ զրույցում նոր վարչապետի նշանակման լուրը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց նաեւ նախկին սոցապ փոխնախարար, «Ժառանգության» նախկին անդամ Կարինե Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանի մասին որեւէ մեկնաբանություն չարեց նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Aravot.am-ի լրագրողի հարցին ի պատասխան պարոն Բագրատյանն ասել է` երբ որ ծրագիր կներկայացնի` կասեմ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930