Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչական մարմնում կատարվող ուսումնասիրությունները ավարտվել են: Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանը ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին իր կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ, որոնց վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվում ոստիկանության քննչական մարմնում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում