Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը իշխանությանը չի նյարդայնացնի. Հակոբ Հակոբյան

Ապրիլ 14,2014 17:55

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի այն, ինչ օրինական է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ապրիլի 18-ին սպասվող հանրահավաքին, ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը նշեց, որ եթե բողոքն օրինական է, ապա պետք է բողոքել՝ ընտրելով միայն իրավական ճանապարհը:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր գործնական հավաքի ընթացքում հայտարարել էր, որ ապրիլի 18-ին մեծ բողոքի ակցիա է տեղի ունենալու, որի մանրամասները չեն հրապարակվելու, որպեսզի անակնկալ լինի օրինապահների համար, իսկ իշխանություններն էլ նյարդայնանան:

Խոսելով նախաձեռնության հայտարարության մասին՝ Հակոբ Հակոբյանը բացականչեց.

«Իրենք չեն նյարդայնացնի. Իշխանությունները միշտ էլ գտնվում են նյարդայնացած վիճակում»:

Պատգամավորը հրաժարվեց կանխատեսել որեւէ բացառիկ իրավիճակ, քանի որ համարում է, որ նախաձեռնության անդամները շատ լավ հասկանում են, թե ի՞նչ է նշանակում իրավունք եւ պարտականություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930