Ապրիլի 14 – ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100- ամյակը: Այս առիթով Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Դավթյանը և երգահան Սասուն Պասկևիչյանը, որը ներկայացրեց իր գրած երգերը՝ հիմնված Սահյանի բանաստեղծությունների վրա: Միջոցառմանը ներկա էին նաև Սամվել Ալեքսանյանը, Համո Սահյանի քույրը՝ Սեդա Գրիգորյանը, ասմունքող Անուշ Գասպարյանը, որը հանդիսատեսին ներկայացրեց Սահյանից մի քանի բանաստեղծություն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք:
Բոլորը իրենց ելույթների ընթացքում կիսվեցին Սահյանի հետ կապված հիշողություններով, ներկայացվեցին բանաստեղծից տեսանյութեր և նկարներ: Գրադարանի միջանցքում ցուցադրված էին Սահյանի ստեղծագործությունները, թարգմանությունները, գրքերը:
Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ