Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում շախմատի դպրոցների ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով ամբողջությամբ պատրաստ են նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Որոշ տեղերում արդեն մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ նոր ուսումնական տարվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, դրանք ավարտված լինեն, և երեխաները հնարավորություն ունենան հաճախելու շախմատի դպրոցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն