Aravot.am-ի հարցին, թե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդյոք այն հարմար թեկնածուն էր, կարո՞ղ է կառավարությունը ղեկավարել, տնտեսությունը ոտքի կանգնեցնել, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսպես արձագանքեց. «Դուք նենց եք ասում, ոնց որ Հովիկ Աբրահամյանը Երուսաղեմից ա եկել, ինքը փոխվարչապետ էլ է եղել, շտաբի պետ էլ է եղել, անող լիներ, կաներ էլի՞: Իշխանությունը կիսեցին, էլի առանց ժողովուրդ նոր պլատֆորմ մշակեցին, հետագայում ով կգա, ով չի գա, ժողովուրդը չկա, գաղթական, փախստական ժողովուրդ ա, վախկոտ ա, զգուշավոր ա, դրա համար էլ Կարսը տվեցին թուրքին, դրա համար էլ Արեւմտյան Հայաստանը վարի տվին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ