Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունն արդեն ուղարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
ԱԺ նախագահի պարտականություններն, ըստ ԱԺ կանոնակարգի, կկատարի քվեարկության ժամանակ ամենաշատ ձայները հավաքած փոխնախագահը: Տվյալ դեպքում` Էդուարդ Շարմազանովը:
Դեռ հստակ չէ`Էդուարդ Շարմազանովն այնուհետ կմնա՞ ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ, այս պահին, բայցի նրա անունից, շրջանառվում են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, եւ ՀՀԿ ԳՄ անդամ կարեն Կարապետյանի անունները:
Aravot.am-ի տեղեկություններով, ամենահավանական թեկնածուն, սակայն, Կարեն Կարապետյանն է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ