Ռուսաստանը մտադիր է տապալել մայիսի 25-ի Ուկրաինայի նախագահական ընտրությունները և երկրի ապակայունացումն իր շահերից է բխում, հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլ Լուբկիվսկին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ թե դաշնայնացումը, այլ Ուկրաինայի պարալիզացումը. ահա, թե ինչ է պետք այսօր Կրեմլին: Գլխավոր նպատակն է՝ երկարատև ապակայուն իրավիճակ պահպանել Ուկրաինայում», – ասել է Լուբկիվսկին ապրիլի 14-ին Կիևում ճեպազրույցի ժամանակ:
«ՈՒՆԻԱՆ» լրատվականի փոխանցմամբ, պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը՝ հարևան երկրին կոչ անելով չանցնել կարմիր եզրագիծը:
Միաժամանակ, Ուկրաինայի համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի տնօրեն Ռոստիսլավ Իշչենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ նախագահական ընտրությունները մեծ հարցականի տակ են, նույնիսկ եթե այն տեղի ունենա, ապա դրա լեգիտիմությունը կասկածներ կհարուցի: Փորձագետը նաև հավանական չի համարել Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեի անցկացումը՝ նշելով, որ երկիրն այժմ կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ