Այսօր Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինքը կմնա՞ նոր կառավարության կազմում, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ասաց. «Ամենաչսիրածս հարցն է այս ընթացքում, որովհետեւ պահանջում է ոչ հստակ պատասխան: Կարող եմ ձեզ ասել հետեւյալը. դուք հաճախ եք լինում Կրթության եւ գիտության նախարարությունում եւ տեսնում, որ պատերից մեկին փակցված են վերջին 25 տարվա ընթացքում աշխատած լուսավորության, իսկ հետո Կրթության եւ գիտության նախարարների լուսանկարները: Կարող եմ ձեզ փաստել, որ անփոխարինելի մարդ չկա եւ վստահաբար, այդ լուսանկարների շարքում իմ նկարի համար էլ տեղ կա, եթե այդպես որոշվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
էնքան լուսանկարների շարքեր կան, որ մեր ՀՀԿ-ականների նկարները կսազեն…