Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները և աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ իրենց տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն