Ապրիլի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանիս դուռը թակեցին: Շեմքին կանգնած էին մոտ 35-40 տարեկան, բարետես, ժպտերես մի կին եւ փոքր-ինչ շփոթված թխահեր պատանի: Կինը մեկնեց հրավիրատոմս եւ ասաց, որ ես հրավիրվում եմ Նոյեմբերյանի հարսանյաց սրահ, ուր այսօր, 19.30-ին կայանալու է Հիսուսի մահվան հիշատակի երեկոն:
«Բայց Հիսուսն Աստված է, իսկ Աստված չի կարող մեռնել»,-ասացի ես:
«Հիսուսն Աստծո որդին է, նա մեռավ հանուն մարդկության փրկության»,-ասաց կինը: Պարզվեց, որ նա Եհովայի վկաներից է, նա տեղյակ էր, որ ես լրագրող եմ: Նաեւ թակում էր բոլոր հարեւաններիս դռները, ինձ հարցնում՝ նրանք տանը չե՞ն: Կինը հրավիրատոմս թողեց հարեւանուհուս փակ դռան արանքում: Հարցնելով, իմացա որ նա Երեւանից է, իսկ պատանին 17 տարեկան է, Նոյեմբերյանի տարածաշրջանի, Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից է: Ինչպես նշված է հրավիրատոմսում, ապրիլի 27-ին Դեբեդավան գյուղում, նախկին ակումբի դիմացի տանը կլինի Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ, որի վերնագիրն է՝ «Ինչո՞ւ է սիրառատ Աստված հանդուրժում չարիքը»:
Նշենք, որ Տավուշի մարզում Եհովայի վկաներից զատ,ակտիվ են նաեւ այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
անտեր մարզա , իսկ անտեր տեղում կվխտան և վկաներ և զանազան թափթփուկներ