Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը:
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնավորապես ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ու առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Այնուհետ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում այս տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Ներկայացված բոլոր հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև