Սույն թվականի ապրիլի 14-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց Երեւանի ԲՈՒՀ-երի ուսանողների եւ ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպումը նվիրված էր Տիեզերագնացության օրվան եւ Յուրի Գագարինի ծննդյան 80-ամյակին:
Ռադիկ Մարիտիրոսյանը պատմեց տիեզերագնացության զարգացման հարցում Հայաստանի գիտնականների եւ մասնագետների ձեռքբերումների մասին էլեկտրատեխնիկայի, ռադիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մեխանիկայի, մաթեմատիկայի ոլորտներում:
Հայաստանի գիտնականները մասնակցել են «Օրիոն» առաջին տիեզերական կայանի ստեղծման աշխատանքներին: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության հետ, մասնավորապես, տիեզերական աղբի ուսումնասիրության ոլորտում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն