Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի «սիրուհուն» կհարցաքննեն

Ապրիլ 14,2014 16:00

Այսօր Աջափնյակ Դավիթաշեն դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր:

Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը (լուսանկարում) կրկին միջնորդեց գործով որպես երրորդ անձ ներգրավել Անուշավան Առուշանյանին: Ում, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, ծանր վիրավորել էր Սուրիկ Խաչատրյանը:

Այս միջնորդությունը անհիմն համարեց Գորիսի նախկին քաղաքապետի փաստաբան Մուշեղ Շուշանյանը. «Այս գործով որպես երրորդ վկա Անուշավան Առուշանյանին ներգրավելը անհիմն է, հիշեցնենք, որ այս գործով վեճի առարկան հայցվոր Սուրիկ Խաչատրյանի պատվի եւ արժանապատվության պաշտպանությունն է»:

Նա ասաց, որ եթե Անուշավան Առուշանյանի պատվին ու արժանապատվությանը վնաս էր հասցվել այդ հրապարակմամբ, ապա Առուշանյանը հանգիստ կարող էր վերականգնել իր իրավունքները դատական կարգով. «Նա կարող էր դիմել դատարան համապատասխան հայցով, բայց որպես երրորդ անձ նրա ներգրավվածությունը պարզապես չի կարող»:

Դատարանը որոշեց մերժել այս միջնորդությունը: Բայց բավարարեց որպես վկա հարցաքննել Արեւիկ Միրզոյանին: Նա, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանի սիրուհին էր ու հղի էր, երբ Սուրիկ Խաչատրյանը կրակեց նրան ու սպանեց չծնված երեխային:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930