Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` մի՞թե իրենց կուսակցության ներսում կամ առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում չկա մի նոր դեմք, որ անընդհատ նույն մարդկանց են պաշտոններ վստահում, պաշտոնների փոխակերպում են անում: Ի՞նչ կտա Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը մեր երկրին, կհաջողացնի՞ նա քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնել կամ ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարել: «Հավանաբար չեք հիշում կամ երևի մոռացել եք, որ ներկայիս վարչապետը երկար տարիներ պաշտոնավարել է որպես տարածքային կառավարման նախարար. Հայաստանի Հանրապետության տնտեսության թե խոցելի և թե կայուն զարգացած ճյուղերին քաջածանոթ է, սա մեկ: Եվ 2-րդը` ամենակարևորը, ունի հարուստ քաղաքական փորձ, շրջահայացություն, հարաբերությունների կառուցման բավականին հմուտ վարվելաձև, էս բոլորը գործոններն են, որոնց շնորհիվ, վստահ եմ, տնտեսությունը կունենա սպասելի զարգացման տեմպեր»:
Իսկ ՀՀԿ կառույցի ղեկավարը կիսո՞ւմ է հնչող այն կարծիքները, թե որքան էլ Հովիկ Աբրահամյանը փորձառու, հմուտ լինի ու տնտեսական գիտելիքներ ունենա, միևնույն է` քաղաքական կամք է պետք գործ անելու համար: «Քաղաքական կամքի առումով եթե պատմական էքսկուրս անցկացնենք, իր պաշտոնավարման տարիներին չկա այնպիսի ոլորտ, այնպիսի շրջան, որտեղ ներկայիս վարչապետը մասամբ կամ ինչ-որ չափով ձախողման ենթարկած լինի, այդ թվում նաև ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակ: Քաղաքական կամքը արդեն իսկ հայտնի է, որ կա` դատելով անցած ճանապարհից և պաշտոնավարման նախորդ տարիների ձեռքբերումներից», -ասաց Սահակ Մինասյանը:
ԲՀԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելու հետ կապված էլ ՀՀԿ կառույցի պատասխանատուն կարծիք հայտնեց, որ այդ խնդրին երբեք չի վերաբերվում որպես «կոորդինացիոն», կարևորագույն հարցի, թեև կողմնակից է, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում, կառավարման մեջ ունենան գործուն ու կառուցողական մասնակցություն:
«Ինչ վերաբերում է հենց ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին կամ մյուս պառլամենտական կուսակցություններին, չեմ ուզում անձնավորել, բայց, ընդհանուր առմամբ, տեսակետ ունեմ, որ եթե բոլորը սրտացավ վերաբերմունք ունեն մեր վաղվա օրվա նկատմամբ, հարկ է, որ դիտողի իր դիրքից գան ստեղծագործ աշխատանք կատարողի դիրքին», -ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մի մեծ կաղնու ստվերի տակ
Հավաքվեցին խառնալեզու գազաններ
ԵՎ այս անգամ նապաստակին
Ընտրին գյուղի տանուտեր
Կոճղին ելավ շլդիկը մեր
Խռոխտ հազաց և բաժանեց
Պաշտոնները տերության:
Էշին կարգեց հանդի հսկից,
Խոզին վեզիր մաքրության,
Ձուկը դարձավ պատարագիչ,
Մուկն ամբարի պահապան:
Շլդիկուհին մտերմաբար
Հարցրեց այս ին՞չ ես անում
Միթե ազնիվ գամփռի համար
Պաշտոն չկա բոստանում:
Ին՞չ զարյացավ շլդիկը մեր
Գամփռին բոստան, գիժ հո չեմ,
Նա ոչ ինքն է կաղամբ ուտում,
Ոչ կթողնի ես ուտեմ:
Ողջունում եմ այս բանաստեղծության առթիվ: