Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն հնարավոր է անցկացվի մայիսի 25-ին. Տուրչինով

Ապրիլ 14,2014 15:25

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երկրի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների օրը, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Վստահ եմ, որ ուկրաինացիների զգալի մեծամասնությունը այդ հանրաքվեում, որը կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ, երբ խորհրդարանը համապատասխան որոշում կայացնի, կողմ կարտահայտվի անբաժանելի, անկախ, ժողովրդավարական և ինքնիշխան Ուկրաինային», – ասել է Տուրչինովը երկուշաբթի օրը խորհրդարանի խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների հետ Կիևում հանդիպման ժամանակ:

«Դա իմ համոզմունքն է ու ես վստահ եմ, որ այստեղ բոլոր նստածները կիսում են այդ դիրքորոշումը», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930