Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները

Ապրիլ 14,2014 15:14

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման  հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝

  • Գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը։
  • Ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշման պահանջների կատարումը։
  • Սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամկետների ապահովումը։

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։

         Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։

Գյուղատնտեսության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930