Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալի մայրն ու եղբայրը հրաժարվել են կաշառքի մասին իրենց հայտարարությունից

Ապրիլ 14,2014 14:56

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են 2010թ. օգոստոսի 28-ին Գրիգոր Պապայանի սպանության գործով Գևորգ, Ջորջ, Հակոբ, Կարապետ Թոսունյանների եւ Սահակ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը:

Հիշեցնենք, որ դեպքի օրը՝ Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում վիճաբանել էին Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը ու Գրիգոր Պապայանը: Դատական վերջին նիստի ժամանակ դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակել է ամբաստանյալ Սահակ Սահակյանի մոր եւ եղբոր հայտարարությունը, ինչպես նաեւ ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ այդ հայտարարության եւ ցուցմունքների՝ սպանությունը կատարել էր ոչ թե Սահակ Սահակյանը: Իր տղային՝ Գեւորգ Թոսունյանին այս գործից «հանելու» համար հայրը՝ Հակոբ Թոսունյանը, քննիչին եւ դատախազին  տվել է 60 000-70 հազար դոլար գումար:

Այդ հայտարարությունը, որը ուղարկվել էր ՀՀ նախագահի վերահսկողական բաժին, իրավապահ մարմիններ, հիմք էր դարձել Թոսունյանների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Պաշտպանական կողմը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը միջնորդել է, որպեսզի դատարան գան ամբաստանյալի մայրն ու եղբայրը:

Այս գործով նախաքննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 6-ից և շարունակվել է մինչև մայիսի 5-ը։ Իսկ գործի շրջանակներում 9 հոգի կալանավորված է։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930