Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Հայաստանի ընտանեկան կլանները նույնիսկ արևելքին հատուկ չեն. «Ա1+»

Ապրիլ 14,2014 14:39

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հույս չունի, որ Հովիկ Աբրահամյանը գոնե առերևույթ ինչ-որ քայլեր կանի Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրները` գերկենտրոնացումն ու ստվերը, լուծելու համար:

«Եթե նախորդն ասում էր` «պիտի անի», չկարողացավ, էս մարդը եթե չի ասում, պիտի անի՞, հուսա՞նք: Վատատեսության հիմք էլ չունեմ, լավատեսության էլ: Երկիրը փակուղի է մտել, ինչ-որ բաներ պիտի անեն, հիմա սպասենք, տեսնենք` կանի՞, թե՞չէ: Սկզբից քննադատելը միշտ վատ է լինում. մարդը փակուղի է մտնում: Հիմա գուցե գիտակցի վիճակի բարդությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:

Նա հատկապես առանձնացրեց ժողովրդագրության, արտագաղթի, ընդերքի կողոպուտի և կոռուպցիայի խնդիրները: Եթե այս խնդիրները լուծելու համար արմատական փոփոխությունների ծրագիր չի ներկայացվելու, ապա ոչինչ չի փոխվի: Շիրինյանը սպասում է, թե արդյոք Աբրահամյանն իր ծրագրային ճառում կանդրադառնա՞այդ խնդիրներին:

«Ընտանեկան կլաններն են, իհարկե, Հայաստանը կառավարում են: Անթույլատրելի է, սա արևելքին էլ հատուկ չի»,- միաժամանակ ասաց քաղաքագետը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930