Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ եւ ինչո՞ւ է Կապանում կրակել դատարանի շենքի ուղղությամբ դեռ պարզ չէ

Ապրիլ 14,2014 14:10

Ապրիլի 9-ին երեկոյան ժամը 22-22.30-ի սահմաններում, Կապանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ կրակոց արձակած անձի ինքնությունը դեռ հայտնի չէ, ինչպես նաեւ պարզ չեն կրակոցի արձակման պատճառները: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին Սյունիքի մարզի քննչական բաժնից:

Բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 9-ին 3 կրակոց է արձակվել դատարանի շենքի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել են շենքի ապակիները, մարդկային որեւէ վնաս չի եղել:

Գնդակների թողած հետքերի արտաքին դիտումներից հնարավորինս պարզ է դարձել, որ կրակոցն արձակվել է ոչ մարտական զենքից, սակայն սա միայն նախնական տվյալների համաձայն, հստակ եզրակացություն դեռ չի տրվել:

Քննչական բաժնից հավաստիացրեցին, որ այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ դեռ հայտնի չեն, քննությունն այս պահին շարունակվում է, կատարվածի վերաբերյալ հստակ ինֆորմացիա կհաղորդվի քննության ավարտից հետո միայն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ էլ սիրուն շենք են սարքել:

    Կապանում էլ դեռ ֆեոդալա-կոմունիստական բարքեր են:Այսպիսի պայմաններում մարդկանց մեջ բացասական էներգիա է կուտակվում,որովհետև արդարություն/արդարադատություն չեն ստանում: Ֆեոդալա-կոմունիստական բարքերից ազատագրման բանալին դեսենտրալիզացիան է.այսինքն՝ կառավարում ՏԵՂԱԿԱՆ ընտրված անկախ մարմինների կողմից ու ՏԵՂԱԿԱՆ անկախ կուսակցություններ ստեղծելու հնարավորություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930