Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը նացիստական կուսակցություն է»

Ապրիլ 14,2014 14:01

Այսօր «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ բանախոսներից մեկը՝ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացնելով 23-ամյա Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները՝ սկսած 1995 թվականից մինչ այսօր, անդրադարձավ նաեւ Հայաստանում ներկայումս հաստատված «փաստացի միակուսակցական համակարգին», եւ ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը նացիստական կուսակցություն է, որը պետք է կանգնի դատարանի առջեւ, որպես Մարտի 1-ի կազմակերպիչ»: Բացի Մարտի 1-ից, Արթուր Սաքունցը Հանրապետական կուսակցությանը մեղադրեց նաեւ իր ձեռքում քրեական ծագումով հարստություններ կենտրոնացնելու, մեր երկրի ինքնիշխանությունը միանձնյա կերպով հանձնելու մեջ՝ նկատի ունենալով Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների անսպասելի որոշումը, որն արագացված կարգով իրականություն է դառնում:

Արթուր Սաքունցը, խոսելով քաղաքական դաշտի մենաշնորհեցման մասին, անցավ նաեւ այլ ոլորտների մենաշնորհեցմանը՝ կրթական համակարգի, որտեղ «համատարած հանրապետականացում է գնում», տնտեսական ոլորտին, որտեղ գրեթե չկա փոքր եւ միջին ձեռնարկատիրություն, անգամ հոգեւոր ոլորտին, որը Հայ առաքելական եկեղեցին մենաշնորհել է: Այս համատեքստում բավականին ոչ լավատեսական էր նրա այն նկատառումը, թե ինչպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, միաձայն քվեարկեց Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման դեմ. «Դա Հայաստանի մեկուսացմանն ուղղված քայլ էր»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    ՀՀԿ-ն ոչ միայն նացիստական , այլև տեռորիստական խմբավորում է , որը բռնությամբ ժողովրդից գողացել է իշխանությունը և երկիրը դարձնելով իրական դժոխք` զբաղված է սատանայական խրախճանքներով…
    Հրատապ է օր առաջ քաղաքական ասպարեզից այդ խմբավորման հեռացումը և կասեցումը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930