ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»: Այս մասին նա ասել է ՝պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր պաշտոնում, ինչ առաջնահերթ հարցեր է տեսնում:
Հ. Աբրահամյանը ասել է, որ իր հետագա գործունեությունը պետք է ծավալի այնպես, որպեսզի հնարավոր դառնա երկիրը տանելու դեպի զարգացում:
«Ժամանակ եմ խնդրում ձեզնից եւ հետո ձեզ կասեմ իմ մտահոգությունների մասին եւ կարող եմ միայն ասել, որ այս պահին զգում եմ իրավունք եւ պարտականություն», -ասել է Հ. Աբրահամյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե կկարողանաք երկիրը դուրս բերել ճգնաժամից, Հ. Աբրահամյանը ասել է.«Ձեր օգնությամբ՝ միասին»:
Կարդացեք նաև
Հ. Աբրահամյանը ասաց, որ ժամանակին Տ. Սարգսյանն էլ ամեն ինչ արել է տնտեսական բարօրություն ապահովելու համար եւ հիմա ինքն էլ նոր կառավարության հետ միասին պատրաստվում է համատեղ աշխատել, որ երկիրը տանի զարգացում:
Լրագրողների այն հարցին, թե ինչ է պետք անել արտագաղթի աճող տեմնպերը զսպելու համար, ՀՀ նորանշանակ վարչապետը ասել է, որ պատրաստվում է պայքարել բոլոր արատավոր երեւույթների դեմ:
«Համաձայն չեմ ձեր նշած թվերի հետ, ունեք ոչ բարեկեցիկ ապրող քաղաքացիներ եւ ամեն ինչ անելու ենք նոր կառավարության հետ եւ նախագահի աջակցությամբ՝ առկա խնդիրներին լուծում տալու համար»:
Հարցին, թե կառավարությունում ինչ փոփոխություններ են սպասվում, Հ. Աբրահմյանն ասել է.«Բոլոր տեսակի փոփոխությունները»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում