Տիկին Զոհրաբյան, չնայած ԲՀԿ տարբեր գործիչներ այս օրերին կտրականապես հերքել են ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու մասին շրջանառվող լուրերը, սակայն իշխանական որոշ շրջանակներ նույն համառությամբ շրջանառում են երկու վարկած՝ կա՛մ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, կա՛մ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով ներկայացված կլինեն կառավարությունում։
-Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով հնարավոր է՝ ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է՝ նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից, կդադարեն լինել մեր թիմակիցը։ Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն վստահաբար՝ ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությունը։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել։
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am -ի կայքում