Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արարատի բժշկական կենտրոնից, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 28-ամյա Աբրահամ Մամրյանը, վարելով BMW մակնիշի 34LA 602 համարանիշի ավտոմեքենան, Ավշար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 8-ամյա Կարեն Տերտերյանին: Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արարատի հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել է:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի