Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը: 46 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 45 մարզիկ: Հայաստանը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը, վաղը՝ իր առաջին մենամարտում, կմրցի կորեացի Կիմ ՈՒոնհոյի հետ: 52 կգ քաշային կարգում Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Այանկոլ Օկեյջեմին:
60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի : 60 կգ քաշային մեր մարզիկը 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիևի և սերբ Ֆլորան Սլաբո զույքի հաղթողի հետ:
75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը նույնպես առաջին փուլում ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին և կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիև և Ճապոնիան ներկայացնող Ռեն ՈՒմեմուռա զույգի հաղթողի հետ: 81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին :
Նարեկի առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն: 91 կգ քաշային կարգում Սերյոժա Հակոբյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Այդին: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին: Նույն օրը ռինգ դուրս կգա նաև մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով կմենամարտի ավստրիացի Տրավերս Տիֆֆանիի հետ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն