Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սյունիքի գործով նախաքննությունն ավարտվել է. Pastinfo.am

Ապրիլ 13,2014 22:35

Երեկ` ապրիլի 12-ին հայտարարվել է անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով նախաքննության ավարտի մասին:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպանն արձանագրեց, որ նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով,  Սուրիկ  Խաչատրյանի  ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Քննիչը հայտարարել է, որ իր հավաքած տեղեկությունները բավարար են  մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար՝  այն բանից հետո, երբ  կողմերը  կծանոթանան գործի նյութերին:

Հայկ Ալումյանը նշեց նաև, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի  քրեական գործի վարույթը կարճվի  և իր  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ  դեմ չէ համաներման կիրառմանը:

«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետև դատարանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես,  ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունը,  այլ տրամագծորեն հակառակ  կերպ»,- ասաց փաստաբանը՝  պարզաբանելով,  որ  գործը դատարան  պետք է գնար ըստ մեղադրանքի  Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան  Խաչատրյանի՝   սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով, սակայն  նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և  «մեզ  այլ բան չէր մնում, քան այն, որ գոնե գործն այս ձևով մտնի դատարան և տեղի ունենա դատավարություն»:

Սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և  Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանին երկուշաբթի օրվանից պետք է տրամադրվեն գործի նյութերը, որոնք կազմում են 10 հատոր:

«Ամեն ինչ արեցին գործի նյութերը  չտրամադրելու համար, հիմա ուզած-չուզած պետք է տրամադրեն»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930