Լեհ հարձակվող Դավիդ Յանչիկը, որ նախկինում հանդես է եկել Ռուսաստանի ԲԿՄԱ-ում, իր նոր թիմի՝ Վարշավայի «Լեգիայի» մարզումներին չի ներկայանում հարբեցողության պատճառով:
«Նա չի կարողանում վերջ տալ այդ չարիքին, որը սկզբում նրա համար ուրախ ժամանց է եղել, իսկ հիմա՝ իսկական մղձավանջ: Տխուր է, երբ խմիչքն ու թմրամիջոցները հաղթում են բանականությանը: Դավիդին հարազատների աջակցությունն է անհրաժեշտ: Մենք էլ նրան չենք լքի եւ կպայքարենք նրա համար», – թիմի մարզիչ Յացեկ Մագերայի խոսքերը մեջբերում է լեհական մամուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի