News.am. Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք, թե ինչքանով Հովիկ Աբրահամյանը կարդարացնի իրեն: Նոր վարչապետի նշանակման մասին տեղեկությանն արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանը կարող է տնտեսությունը հանել ճգնաժամից եւ ինչքանով է ճիշտ նրա նշանակումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»:
1in.am. «Կանխատեսելի և Հանրապետական կուսակցության կողմից ամենատրամաբանական նշանակումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածության հաստատմանը:
Իսկ ինչպե՞ս է գնահատում վարչապետի պաշտոնում նրա նշանակումը: Արդյոք Հ.Աբրահամյա՞նն է այն մարդը, որը կարող է լավ վարչապետ լինել և Հայաստանի տնտեսությունը զարգացնել: «Կսպասենք ներկայացնի ծրագիրը՝ կտեսնենք»,- կարճ պատասխանեց նա:
Հրապարակումներն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքերում:
Ոչ ՀՅԴ-ի ոչ ալ ԲՀԿ-ի կարծիքին կարիքն ունինք գնահատելու անձի մը կարողութիւնը ,,,
Ան բազմաթիւ պարագաներու մէջ ցոյց տուած է իր կարողութիւններու սահմանը։
Ինչպես ասել եմ բոլոր կայքերում, որտեղ հնարավոր է մեկնաբանություններ գրել, ասում եմ նաև այստեղ.
Ուշադիր կարդացեք ոչ իշխանական իբրև ՞ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ՞ հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանությունը մի շակալի փոփոխությունը մյուսով.
Նրանք ինչ որ ակնկալիք ունեն, և արտահայտվում են չեզոք.
«Կսպասենք ներկայացնի ծրագիրը՝ կտեսնենք»
«Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»
Ինչ է նշանակում կապրենք կտեսնենք, մի մարդ ով բացարձակ խոսել չիգիտի, մի մարդ ով ֆինանսներից ոչինչ չի հասկանում, ինչպես կարող է վարչապետ լինել.
Չէ նա լավ հասկանում է թե ինչպես թալանել, ինչպես տանիք կանգնել այս կամ այն օլիգարխին, հարցեր քննարկել ՔԱԲԱԲԻ սեղանի շուրջ. Այ դա իսկապես նա կարողանում է, իսկ Հայաստանին անշուշտ նման վարչապետ է հարկավոր.
Իսկ Ընդիմություն ասածը ևս մեկ անգամ ապացուցեք, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, բոլորն էլ իրենց գրպանի մասին են մտածում.
Ուզում եք ասեմ հաջորք քայլերը թե ինչպես կվերադասավորվի որոշ պետական կառույցներում?
Ասեմ
Վլադիմիր Գասպարյան – ԱԱԾ
ԴԱՀԿ Միրան – ՆԳՆ
Կարեն Կարապետյան – Ազգային Ժողովի նախագահ
Կհանեն – Ֆինանսների նախարարին, Էկոնոմիկայի նախարարին, հնարավոր է Տարածքային կառավարման նախարարին էլ փոռը տան.
Շարունակեմ` Շմայս – մշակույթի նախարար, Սեյրան Սարոյան – կրթության եվ գիտության նախարար: