Լրագրողների հարցին, թե ի՞նչ տրամադրություն ուներ Հովիկ Աբրահամյանը, երբ ՀՀԿ խորհուրդը հաստատեց նրա՝ վարչապետ լինելու փաստը, ուրա՞խ էր, թե տխրեց, քանի որ վարչապետի պաշտոնը ստանձնելը կնշանակի պաշտոնի իջեցում, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. « Հովիկ Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ ստանձնեց վարչապետի պաշտոնը: Դուք դեռեւս հնարավորություն կունենաք նրա արդյունավետ աշխատանքի մասին լսելու եւ ուրախությունը տեսնելու»:
Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն շատ կառուցողական են տրամադրված: Նաեւ հավելեց, որ պետական բյուջեն անձեռնմխելի է լինելու: Իսկ նոր վարչապետը շարունակելու է բարեփոխումների ուղին, մասնավորապես՝ շարունակվելու են բարեփոխվել հարկային, մաքսային, կրթական եւ մի շարք այլ ոլորտներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Պարոն Շարմազանով ոնցոր հակառակը եղավ, մենք ուրախությունը տեսանք, մնում է արդյունավետ աշխատանքի մասին լսենք:
իհարկե, մենք դեռ հնարավորություն կունենաք լսել նրա արդյունավետ աշխատանքի մասին, իսկ ինչու լրագրողը չի հարցրել, թե ում համար արդյունավետ, իր սեփական շահերի? քրեա-օլիգարխիկ հանցագործ իշխանավորների թե ազգաբնակչության?
Ես վստահ եմ, որ կլսենք, ու կարծում եմ բոլորն ել լավ գիտեն թե ինչ կլսենք,
օրինակ, այս կամ յան քաբաբնոցը մկաննա, միլիոնները դարձրել է մի քանի հարյուր միլիոն, եթե հիմա չունի արդե այդքան ու նման բաներ կլսենք, այլ ոչ թե, ազգի համար այս է արել, կամ աղքատության շեմը զգալի նվազեցրել է, բայց իրականում, ոչ թե փաստաթղթերով.
Կարճ ասած կլսենք այն ինչ իրենք են մեկնաբանելու, բայց իրականում կլինի հակառակը.