Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ԲՀԿ-ի գործունեությունը անորոշ կդառնա»

Ապրիլ 13,2014 19:08

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու փաստին, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ինչպես որ ՀՀԿ-ին եմ վերաբերվում, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին: Չեմ կարծում, որ առանձնակի հրաշքներ են լինելու նոր վարչապետի նշանակմամբ, սա կարեւոր էր Սերժ Սարգսյանի համար, եւ չեմ կարծում, որ նոր վարչապետ նշանակելը հասարակության խնդիրները լուծելու համար էր: Ակնհայտորեն Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ներդրումներ բերեր վարչապետ եւ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանից նախագահն ակնկալում է բերել այդպես էլ Հայաստան չեկած-չեկած ռուսական ներդրումները, մասնավորապես «Ռոսնեֆտի» խոստացած հինգ հարյուր միլիոնը դեռ չի եկել: Եւ երկրորդ պատճառը ԲՀԿ-ի հետ խնդիրները լուծելն էր»: Մեր այն հարցին, թե ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կմտնեն կոալիցիա, պարոն Սաֆարյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Միայն ասաց, որ, եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի էլ, ապա այսուհետ դժվար թե կառավարությանը, որպես թիրախ վերցնի, ինչպես որ անում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք. «Հետեւաբար, եթե ԲՀԿ-ն չի դնելու նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, ապա նրա քաղաքական գործունեությունը, մի տեսակ, անորոշ է դառնում» Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930