Ֆուտբոլի Մեքսիկայի ազգային հավաքականի մենեջեր Ռիկարդո Պելաեսը հայտարարել է, որ թիմի ղեկավարությունը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության օրերին չի սահմանափակի ֆուտբոլիստների սեքսուալ կյանքը:
«Դա արգելված թեմա չէ: Որոշ ֆուտբոլիստներ Բրազիլիա կտանեն իրենց ընտանիքներին: Դա մեր կյանքն է, եւ դրանում խնդիր չեմ տեսնում: Գլխավորը, որ ֆուտբոլիստները միմյանց հետ սեքսով չզբաղվեն», – կատակել է Պելաեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AFP-ի
Կարդացեք նաև