Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական բեռն ամբողջությամբ վերցնելու իր վրա»

Ապրիլ 13,2014 18:21

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը չլինի նոր կառավարությունում, ասաց, որ Կրթության ոլորտում միշտ էլ անելիքներ կան, անկախ նրանից, թե ով կլինի ԿԳ նախարարը:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը ի՞նչը պետք է շարունակի, որը որ կիսա՞տ է թողել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարոն Աշոտյանն ասաց. «Ես վստահ եմ, որ պետականաշինության գործընթացում միշտ էլ անելիք կա, անգամ առավել զարգացած ու կայացած երկրներում եւ հասարակական եւ տնտեսական համակարգերում, բազմաթիվ նոր մարտահրավերներ են ծագում, ուստի ես դեմ եմ այդ արտահայտությանը՝ կիսատ է թողել, ես կարծում եմ, որ բարեփոխումների շարունակականության մեջ հստակություն կա, որովհետեւ քաղաքական կուրսը նույնն է Հայաստանի Հանրապետական կուսակցության, երկրի նախագահի կողմից եւ համապատասխան քաղաքական որոշումն ի կատար պետք է ածվի հնարավորինս լայն հասարակական քաղաքական ճակատով: Իսկ, եթե այդ ճակատում կլինեն այս կամ այն արագությամբ ուղեկցող ուժեր, ապա, բնականաբար, աշխատանքները կարող են մի քիչ ավելի լայն թափ ստանալ, բայց ասեմ, որ ՀՀԿ-ն եղել է եւ պատրաստ է, քաղաքական բեռն ամբողջությամբ վերցնելու իր վրա, եւ երբեք դեմ չի լինի, եթե իր կողքին լինեն իր ծրագրերը, համադրելիության սկզբունքով, կիսող ուժեր»:

Պարոն Աշոտյանը չկարողացավ մի ոլորտ առանձնացնել, որին նոր վարչապետը, հատկապես, պետք է գերակայություն տա: Ըստ նրա. «Աշխատանքները այնքան շատ են բոլոր ոլորտներում, որ չեմ կարող մեկ գերակայություն ֆիքսել, եթե շատ եք ուզում, որ ես ինչ-որ գերակայություն շեշտեմ, ապա, բնականաբար, գերակայությունը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի, հանրապետության նախագահի նախընտրական խոստումների եւ ՀՀԿ կուսակցության նախընտրական խոստումների կատարումն է՝ բոլոր ոլորտներում»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ettentcchi says:

    Հետաքրքիր է ետ բեռը մինչև հիմա ում վրա է եղել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930