Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա»

Ապրիլ 13,2014 18:14

Նախօրեին տեղի է  ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, և բացելով փակագծերը կարող եմ ասել, որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս  հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները, և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել:

Այն է՝ ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ: Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, Հայաստանում առկա է տնտեսական ճգնաժամ: Եվ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վեր է հանել բոլոր  այն խնդիրները, որոնք  այսօր հուզում են հանրության ամենալայն շրջանակներին և առաջնահերթ  լուծում են պահանջում, դրանք  են՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, կարմիր գծերի, արագաչափերի գործածմանը վերաբերող խնդիրները, տուգանքների դրույքաչափերի նվազման, բնակչության մոտ զանգվածային բնույթ կրող բանկային տոկոսների բեռի խնդիրը, պարզ ասած՝ այն ամենը, ինչն այսօր բերել է սոցիալական մեծ լարվածության:

 

Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930