Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ամենայն հավանականությամբ կնշակվի Հայաստանի դեսպան Բելգիայի Թագավորությունում: Այստեղ Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի լիազորությունների ժամկետն ավարտվում է: Մեր տեղեկություններով՝ Բեգիայում դեսպանի պաշտոնում նշանակվելը արեւմտամետ, հատկապես եվրոպամետ քաղաքական գործիչ Տիգրան Սարգսյանի սրտով է:
Հիշեցնենք, որ այսօր նոր վարչապետի անունը հրապարակելուց հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր աշխատանքը կշարունակի դիվանագիտական ասպարեզում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ