ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը հարցին, թե Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ո՞վ կլինի Ազգային ժողովի հաջորդ նախագահը, ասաց՝ չգիտեմ, քսան օր հետո կիմանանք:
Նա նոր վարչապետին ու կառավարությանը մաղթեց հաջողություններ, որպեսզի այն խնդիրները, որոնք կան մեր պետության եւ մեր ժողովրդի առջեւ նոր կառավարությունը կարողանա հաջողությամբ հաղթահարել:
Հարցին էլ, թե հավանական համարո՞ւմ եք ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալը, պարոն Նիկոյանն ասաց՝ իմ պաշտոնն ինձ լրիվ բավարարում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև