Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը նախարարների՝ կադրային ջարդի մասին. «Յուրաքանչյուրի աշխատանքը վերագնահատվելու է»

Ապրիլ 13,2014 17:26

«Ես համարում եմ, որ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի առանձնահատուկ խնդիրներ եւ, կարծում եմ, որ այսօր, այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն մեր երկրի առջեւ, թերեւս լավագույնը կարող է լուծել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-ի հարցին, թե երբ շրջանառվում էր Հովիկ Աբրահամյանի անունը, որպես վարչապետի թեկնածու, լուրեր տարածվեցին, նաեւ ձեր՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալու հարցը «Կառավարության ձեւավորման հետ կապված, քսան օր ժամանակ ունենք, որպեսզի որոշում կայացնենք եւ առաջ ընկնել չէի կամենա, ինչ վերաբերում է կադրային ջարդին, ապա եթե խոսքը վերաբերում է նախարարներին, ապա, որպես կանոն, իհարկե վարչապետը ձեւավորում է իր թիմը, բայց, վստահեցնում եմ ձեզ, քանի որ խոսքը վերաբերում է նույն կուսակցությանը, յուրաքանչյուրի աշխատանքը վերագնահատվելու է եւ առաջնահերթությունից ելնելով՝ նոր որոշում է կայացվելու: Ի վերջո` սա քաղաքական գործընթաց է եւ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ամբողջ կուսակցությունում մեկ այլ թեկնածու չկա՞ր, եւ ինչո՞ւ միայն Հովիկ Աբրահամյանի վրա կանգ առավ, պարոն Հարությունյանն ասաց. «Կուսակցությունն ի վերջո, երբ առաջարկում է թեկնածու, դա առաջարկվում է խորհրդակցությունների արդյունքում, ի սկզբանե, բնականաբար, քննարկվել են բազմաթիվ թեկնածուներ: Հակառակ պարագայում, այս բոլոր խորհրդակցությունները, մի քանի փուլերով հանդիպումները քաղաքական ուժերի հետ, պատգամավորների հետ, ֆրակցիայի հետ, գործադիր մարմնի հետ չէր լինի, այսինքն՝ այդ քննարկումների արդյունքում ձեւավորվեց վարչապետի թեկնածուի անունը»: Հարցին, թե ո՞ւմ անուններն են քննարկվել, Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի մանրամասնի, քանի որ դա ՀՀ նախագահի կատարած աշխատանքն է:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930