Նա նախկինում իրեն բազմիցս վնասել է
Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը: Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել: Շտապ օգնության ծառայության աշխատողներից տեղեկացանք, որ նրանք ոգելիցի ազդեցության տակ գտնվող, ոտքի վրա հազիվ կանգնող կնոջը «անալգին» եւ «դեմիդրոլ» են սրսկել: Նազելի Աթոյանը նախկինում մի քանի տասնյակ անգամ ինքն իրեն վնասել է: Նրա ձեռքին, մինչեւ արմունկը, կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Ն. Աթոյանն ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ ոգելից նա հաճախ է օգտագործում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ