Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը նոր վարչապետի կառավարության մասին. «Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր»

Ապրիլ 13,2014 16:46

Այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո, երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց նոր վարչապետի՝ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունն, ասաց, որ նոր վարչապետը շարունակելու է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեփոխումների ծրագիրը, նաեւ ասաց, որ կառավարությունը ձեւավորելիս Հովիկ Աբրահամյանը չի առաջնորդվելու խնամի-բարեկամ սկզբունքով:

Պարոն Շարմազանովը նաեւ չբացառեց, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն, եւ ՀՀԿ-ն ամենեւին էլ դեմ չի լինի այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւս տեսնել կառավարությունում: Լրագրողներից մեկը, ակնարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապերն` ասաց՝ բա ասում եք խնամի-բարեկամ կապերով չի առաջնորդվելու նոր վարչապետը: Էդուարդ Շարմազանովն ի պատասխան ասաց՝ Կեսարն ու Պոմպեոսն էլ էին խնամի, հետո՞ ինչ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնենք, որ Պոմպեոսը թեեւ դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ, 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Խոսքի՝ Աբրահամյանը Կեսարն ա, իսկ Պոմպեոսը՝ Ծառուկյա՞նը….
    Էէէէհ, Կեսար-Կեսար…., տեսա՞ր ինչ եղավ….

  2. dyadyur says:

    Պ-ն Շարմազանովը,մեղմ ասած, կույր աղիքը մատի հետ է համեմատել :

  3. Stepan says:

    Ինձ թվում է Սերժ Սարգսյանը պետք է ուղեղը բուժեր ոչ թե կնճիռները: Ինչքան պետք է ատես քո երկիրը որ այդ կարգի վարչապետ նշանակես երբ երկիը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Հովիկ Աբրահամյանը ունի բավականաչափ կրթություն, գիտելիքներ վարչապետ աշխատելու? : Մինչեւ հիմա ինչ լավ բան է արել հանրապետության համար ?: Ընտրություները կեղծելու մեծ վարպետ է, օլիգարխ է, նա նունիսկ չկարոացավ զսպել իր հարազատների գայթակղությոնը դիզվառելիքի նկատմամբ: Ինչ է նա պետք է պայքարի կոռուպցիայի, օլիգարխիայի դեմ?:
    Նա անկախ մարդ չէ ինքնուրույն չէ վճիռներ կայացնելու մեջ: Սա պարզապես ՀՀ հերթական ձախողումն է լինելու: Այն որ նրա անունը որպես վարչապետի դեռ շատ օրեր առաջ երեւացել էր Ռուսական մամուլում պարզ է թե որ երկրի շահերն է ինքը պաշտպանելու: Այս հարցերին թող պատասխանեն նրան ընտրողները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930