Այսօր նոր վարչապետի անունը հրապարակելուց հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր աշխատանքը կշարունակի դիվանագիտական ասպարեզում, բայց թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը պարոն Շարմազանովը չմանրամասնեց:
Հարցին, թե գուցե Տիգրան Սարգսյանը արտգործնախարարի՞ պաշտոնն է ստանձնելու, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դիվանագիտական աշխատանք է կատարելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ