Անցկացվեց ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը
Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 13-րդ փառատոնը: Այն ավանդաբար կազմակերպում են Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը (ՆԻԿԱ) եւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրինությունը: Խաղի հովանավորներն են Նոյեմբերյանի քաղաքապետարանը, համայնքի ավագանին, քաղաքի մի շարք գործարարներ: ՆԻԿԱ-ի նախագահ Արմեն Ամիրաղյանը մեծ ներդրում ունի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում ինտելեկտուալ խաղի մասսայականացման գործում: Այս անգամ փառատոնին մասնակցում էր հանրակրթական դպրոցների 18 թիմ:
Բացի Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմերից, մասնակցում էին նաեւ Դիլիջանի ավագ դպրոցի «Միմինո» եւ «Կիլիկա» թիմերը, նաեւ Նոյեմբերյանի զորամասի զինվորների թիմը: Զինվորների թիմը հավասար միավորներով բաժանեց 4-5-րդ տեղերը: Փառատոնի հաղթող դարձավ Բերդավանի դպրոցի «Նեմեսիս» թիմը, իսկ Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Արծիվ» եւ «Վան» թիմերը գրավեցին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ