Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ընթացքում ՀՀ նախագահը կառաջադրի Հայաստանի 13-րդ վարչապետի թեկնածությունը: Նիստն արդեն սկսվել է: ԳՄ նիստից հետո կուսակցության խորհրդի նիստում խորհրդի անդամները պետք է հաստատեն վարչապետի թեկնածությունը:
Սերժ Սարգսյանից րոպեներ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ եւ ոտքով հանրապետականների գրասենյակ եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը լրագրողների հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում պատասխանեց՝ կներեք՝ շտապում եմ:
Լրագրողներին նոր վարչապետի անունը կհայտնի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԳՄ նիստը կտեւի մոտ մեկ ժամ, այնուհետեւ տեղի կունենա խորհրդի նիստը: Նիստերին մասնակցելու են եկել պատգամավորներ, նախարարներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ