Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է

Ապրիլ 13,2014 15:39

Այսօր, ինչպես նախատեսված էր, ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ  կուսակցության գործադիր մարմնի նիստ, այնուհետեւ ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին ներկայացրեց նոր վարչապետի անունը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է առաջադրել Հովիկ Աբրահամյանին: Ավելի ուշ հայտնեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի:

Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Ծառայել է խորհրդային բանակում:

1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:

1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:

1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:

1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:

1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:

2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:

2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:

2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:

2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Hakob says:

    Հիանալի նշանակում է:

  2. ettentcchi says:

    Նշանակվել է 13-րդ վարչապետ, ապրիլի 13-ին, լուրջ է, լավ է գոնե ոչ թե 13 այլ 14 թվականին:

  3. Azataxos says:

    Ինչու նշված չէ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդունման և ավարտի տարեթվերը?
    Տեսնես ազգանվեր որ աշխատանքների համար է պարգևատրվել?
    Չնայած Հայաստանում պարգևատրվում է նա, ով կարեղանում է լավ թալանել, բայց դրա հետ մեկտեղ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է.
    Այս նշանակումը հիմնական կործանարար քայլն է ՀԱՅ ԱԶԳԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ առումով.
    Գյուրեցիք ասում են, քիչմ էլ կվատանա ու ըտպես կերթա.
    Արդեն վատացել էր, էլի վատացրեցին, թե ուր պիտի գնա?
    Կարծում եմ անդունդ.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930