Այսօր առավոտյան Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Սլավյանսկում հակաահաբեկչական օպերացիայի մասին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Տեղեկացրեք բոլոր քաղաքացիներին, որ լքեն քաղաքի կենտրոնը, դուրս չգան իրենց բնակարաններից, պատուհաններին մոտ չկանգնեն: Անջատողականները կրակ են բաց թողել ոստիկանության ուղղությամբ՝ առանց զգուշացնելու»,- գրել է նա:
Քաղաքում գտնվող լրատվամիջոցները հայտնում են հրաձգության մասին, ինչպես նաեւ, ըստ նրանց, քաղաքապետարանի վրայից անհետացել է ռուսական դրոշը:
«ՈւՆԻԱՆ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ քաղաքի վրայով թռչում են ուղղաթիռներ: