Meteo.am. Ապրիլի 13-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏԵՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: