Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Իշխանությունը բարեփոխումների գնալու ուժ պետք է գտնի»

Ապրիլ 13,2014 00:00

Aravot.am-ի հարցին, եթե «Նոր տնտեսական քաղաքականության»  վերջնական տարբերակը հաստատվի, հնարավո՞ր է այն իրականացնել իշխանության մասնակցությամբ, Ծաղկաձորում քննարկման հիմնական կազմակերպիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Եթե ուշադիր էիք, հարցադրումներում խոսվում էր նաև քաղաքական իշխանության կառուցվածքի մասին: Այսինքն` տնտեսականին պետք է զուգակցել քաղաքական իշխանության կառուցվածքային փոփոխություններ: Առանձին շատ բարդ կլինի: Եթե ասում ենք, որ այնտեղ իշխանությունը պատրաստ չի սա անելու՝ մենաշնորհներ, մրցակցային հարաբերություններ, ուրեմն ի վերուստ կձախողվի: Այս երկուսի միացումով կունենանք որոշակի արդյունքներ»: Երկրորդ հարցին, թե իշխանությունը պատրա՞ստ է կամ ի վիճակի՞ է գնալ դրան, պարոն Մելքումյանը հակադարձեց. «Պետք է ուժ գտնի: Պարտավոր է: Երկրի վիճակն այնպիսին է, որ հետ գնալու էլ տեղ չկա: Հետադարձ ճանապարհ մենք շատ չունենք անցնելու: Բավականին լուրջ պրոբլեմ կլինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Норайр says:

    Увы. Не хочется быть предсказателем дурных событии, но уверен, что власти Армении не найдут силы спасти страну. Наоборот. Они будто спешат все спихнуть от себя, быстро все рычаги управления уступить России и ждать счастье, которое “непременно обрушится” на Армению после этого.

  2. bzjackal says:

    Արդյո՞ք անվանման համընկումը պատահական է. «Նոր տնտեսական քաղաքականություն»– Новая Экономическая Политика (НЭП).
    Ամեն դեպքում՝ «նեպմաններ» (բառի բացասական իմաստով) Հայաստանում արդեն վաղուց կան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930